Արմեն Դավթյանը՝ ԱԱԾ տնօրենի խորհրդական. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանաստեղծ Արմեն Դավթյանը, ով դեռեւս 1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, նշանակվել էր ՀՀ նախագահի ռեֆերենտ, ապա հետագայում մնացել նույն պաշտոնին Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, հետագայում՝ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո, տեղափոխվել կառավարություն եւ նշանակվել ՀՀ վարչապետի ռեֆերենտ, օրերս ազատվել է պաշտոնից եւ շուտով կնշանակվի ԱԱԾ տնօրենի խորհրդական։
Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ում եւս Արմեն Դավթյանն աշխատելու է տեքստերի վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: