Բաժիններ՝

Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը. France-Presse

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան: Այդ մասին, ինչպես հայտնել է France-Presse գործակալությունը, նախագահը գրում է այն հոդվածում, որը մարտի 5-ին հրապարակել են եվրոպական խոշորագույն ԶԼՄ-ները։

Այդ խորհուրդը «Եվրամիության հավաքական որոշումներ կնախապատրաստի պաշտպանության ոլորտում»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ խորհրդի գործունեությունը պետք է հենվի «պաշտպանության եւ անվտանգության մասին պայմանագրի» վրա, որում կսահմանվեն ԵՄ-ի երկրների պարտականությունները՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության եվրոպական դաշնակիցների հետ կապերի հաշվառմամբ:

Այդ պարտավորությունները միտված կլինեն ռազմական ծախսերի ավելացմանը, պայմանագրը նաեւ դրույթ կներառի պաշտպանության բնագավառում փոխադարձ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, եթե այս կամ այն երկիրը ենթարկվի հարձակման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս