Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում կոռուպցիայի դեմ պայքար մղել նաև կրթական համակարգում: «Այսօր ասում են` եկեք գնահատական տանք՝ ինչ է տեղի ունեցել մեր կրթական համակարգում, ինչքանով է կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացների մեջ, ինչքանով է ներգրավված եղել ապօրինությունների, ընտրակաշառքների մեջ, ու դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության որակի վրա»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սրանք չափազանց բարդ հարցեր են։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության շարքերում Brexit-ի կողմնակիցներին խոստացել է, որ հրաժարական կտա ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ իր կնքած համաձայնագրին Համայնքների պալատի կողմից հավանություն տրվելու դեպքում:
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն(ՀԱՀ) տասնմեկերորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 13 – 14-ը Բրազիլիա քաղաքում:
Ղազախստանի «Ակ Ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կազբեկ Իսան մարտի 25-ին առաջարկել է վերանվանել Պետրոպավլովսկը, Պավլոդարը եւ Սեմեյը՝ դրանց շնորհելով ղազախ նշանավոր պատմական անձանց անունները։
Ինդոնեզիայի Lion Air խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը որոշում է ընդունել հրաժարվել Boeing 747-400 հեռամայրուղային ինքնաթիռից եւ այն փոխարինել Airbus А330-900NEO հանրանավերով:
ՆԱՏՕ-ն եւ Թբիլիսին քննարկում են Վրաստանին աջակցելու համար համագործակցության խորացման հնարավորությունները՝ կապված Սեւ ծովի իրադրության հետ:
Շուրջ 1,5 հազար հոգուց բաղկացած միգրանտների քարավանը մարտի 24-ին Մեքսիկայի հարավի Չյապասի նահանգի Տապաչուլա քաղաքից ուղեւորվել է դեպի երկրի հյուսիս՝ ԱՄՆ-ի հետ սահման:
Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է հազարի:
Շնորհանդեսը կկայանա մարտի 27-ին Ռենթոնում՝ Վաշինգտոնի նահանգ:
…..յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում միաժամանակ ի հայտ են գալիս երկու ԵՍ և պայքարում միմյանց դեմ: Որքան բարդ է իրավիճակը, որպես կանոն դաժան է լինում նաև պայքարը, հետևաբար նաև դժվարանում է ճշմարիտ որոշումներ կայացնելը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է, որ կրճատում է մարտի 25-ին ԱՄՆ-ում սկսվող այցի ծրագիրը Գազայի հատվածից հրեական պետության կենտրոնական մասի հրթիռակոծման պատճառով։
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը մարտի 25-ին հայտարարել է Քրայսթչերչի մզկիթներում կատարված ահաբեկչության հետաքննության համար հատուկ թագավորական հանձնախմբի ստեղծման մասին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Սերբիայի Նիշ քաղաքում մարտի 24-ի երեկոյան տեղի է ունեցել զանգվածային ակցիա նվիրված 1999 թվականին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի զոհերի հիշատակին:
Գազայի հատվածից արձակված հրթիռը տուն է խոցել Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ բնակավայրում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ի երեկոյան աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքում երկրի ինտեգրացման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը:
ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հավաստել է Մոսկվայի եւ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ նախահամաձայնության բացակայությունը, ըստ որում հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե Միացյալ Նահանգների ղեկավարն արգելքներ հարուցել է արդյոք արդարադատության համար:
Ռումինիան եւ Հոնդուրասը մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաքը ճանաչելու մասին:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մարտի 24-ին կոչ է արել երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու է Վենեսուելայում նոր իշխանության հաստատմանը:
ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը (ՊԿԴԾ) ծրագրում է ընդլայնել քննչական մեկուսարաններում վճարովի ծառայությունների ցանկը՝ մալուխային հեռուստատեսության ալիքների հաշվին։
Ինչ վերաբերում է վիզային ազատականացման ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկին, Զաշտովտն ասաց, որ այստեղ ոչինչ չի փոխվել:
«Հնարավոր է` մեր իշխանություններն առայժմ չկարողանան հաղթահարել այդ կառույցները, և կարծես թե մարդիկ չեն ցանկանում հրաժարվել այն շահույթներից, որոնք ստանում են բեռնափոխադրումների ընթացքում»։
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ, այդ թվում՝ 90 երեխա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը չի կարծում, որ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ կարող է դառնալ Արցախի համար:
Քաղաքական, իրավական և տնտեսական ռիսկերը կարող են ծագել կոռուպցիայի, բյուրոկրատական քաշքշուկների, հովանավորչության, ի վնաս օտարերկրյա ներդրողի օրենքների հակասական մեկնաբանությունների և անկանխատեսելի փոփոխությունների, թույլ նորմատիվ իրավական բազայի, ոչ անկախ դատական համակարգի, պետական մարմինների կողմից իրականացվող անվերջ ստուգումների, տարածաշրջանում զինված հակամարտությունների, հեղափոխությունների, քաղաքացիական անհնազանդությունների հետևանքով։