
Lion Air ավիաընկերությունը Boeing 747-ը փոխարինում է Airbus А330 ինքնաթիռներով

Ինդոնեզիայի Lion Air խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը որոշում է ընդունել հրաժարվել Boeing 747-400 հեռամայրուղային ինքնաթիռից եւ այն փոխարինել Airbus А330-900NEO հանրանավերով: Այդ մասին մարտի 25-ին հայտնել է The Jakarta Post թերթը՝ վկայակոչելով փոխադրողի ներկայացուցիչ Մանանգ Մանդալի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ «ընկերությունն այս ինքնաթիռը 10 տարի օգտագործում էր ներքին երթուղիներում»: Դրա հետ մեկտեղ «Airbus հանրանավերին անցնելը ռազմավարական քայլ է, որը համապատասխանում է արդիականության պահանջներին», նշել է նա: Այդ մակնիշի առաջին ինքնաթիռը, ինչպես սպասվում է, Ինդոնեզիա կժամանի մայիսին, իսկ մինչեւ տարվա վերջը Lion Air-ը կստանա եւս երկու նմանօրինակ հանրանավ: Իսկ ընդամենը պարտավորագրով բյուջետային փոխադրողն ստորագրել է տասը Airbus А330-900NEO-ի ձեռքբերումը:
Lion Air-ը զբաղեցնում է Ինդոնեզիայի ավիափոխադրողների շուկայի մոտավորապես 40 տոկոսը, 2017 թվականին ընկերությունն սպասարկել է 51 մլն ուղեւորների: Ավիափոխադրողը Հարավարեւելյան Ասիայում մեծությամբ երկրորդ լոուքոսթերն է մալայզիական AirAsia-ից հետո: Նրա տնօրինման ներքո կա գրեթե 300 ինքնաթիռ, որոնց մեծ մասը պատկանում է Boeing ֆիրմային եւ 737 վերափոխակի է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: