ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին:
ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Այդ մասին պարոն Քոչարյանի հետ բան չեմ խոսել, բայց երեկ երբ գործն էինք քննարկում, ես չստացա այնպիսի տպավորություն, որ նա նամակին ծանոթ է։ Ինքս այդ նամակի մասին նրան ոչինչ չասացի»,- ասաց Հայկ Ալումյանը։
«Առավել քան ցավալի է, երբ նման մեկնաբանությամբ հանդես է գալիս հանրապետության պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ Պաշտպանության նախարարի խորհրդականը»:
«Համաձայն չեմ այդ հայտարարության հետ, որ «Մարտի 1»-ն ամբողջ ծավալով բացահայտված է, անգամ չեմ համարում եմ, որ այն բացահայտված է։ Ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, եթե գոնե մեկ մարդասպան բացահայտված չէ, բացահայտված չէ նաև նրան հրաման տվողը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ Քոչարյանին նախորդ տարվա օգոստոսին ազատ արձակած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն այդ որոշման համար ենթարկվել է ճնշումների, նշեց, որ մանրամասն չգիտի, թե դատավոր Ազարյանն ինչ ճնշումների է ենթարկվել, միայն գիտի այն, ինչ հրապարակային է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է օրենքը, որը վերաբերում է հանրապետության մայրաքաղաքի վերանվանմանը ` Նուր-Սուլթան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:
«Պարոն Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ աշխատողների անմիջական մասնակցությամբ։ Քոչարյանի բոլոր հանդիպումները նախապես համաձայնեցվում են նրա անվտանգության աշխատակիցների հետ, որոնք բոլորն ԱԱԾ-ի անվտանգության սպաներ են, և հնարավոր չէ, որ իմ պաշտպանյալն ունենա որևէ հանդիպում, որի մասին մեր իշխանությունները չիմանան»,- ասաց Հ. Ալումյանը։
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը քաղաքացիների համար բացել է Քրայսթչրչի այն մզկիթները, որտեղ նախորդ շաբաթ ահաբեկչություն էր իրականացվել:
Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր:
Նոր ձեւավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի » նման է գնում. մասնավորաբար, այն հանձնաժողովները, որոնց ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներն են, միմյանց նկատմամբ, այս պես ասած, վերապահումներ ունեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օպտիմալացնելով կառավարությունը՝ մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից երեկ ազատվեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը եւ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության եւ կապի ոլորտում 200 մլն դոլարի ներդրում անել եւ դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ գրեթե անվճար:
Առաջիկայում կլինեն խոշոր բացահայտումներ եւ մեծ փողեր կվերադարձվեն պետությանը, հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ասելով, որ տարվա ընթացքում տեսանելի կլինի արդյունքը:
Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանին հարցրինք՝ մինչ պատգամավոր դառնալը Դուք կառավարական ամառանոցի կառավարիչն էիք` ՊՈԱԿ-ի տնօրենը, Նիկոլ Փաշինյանը լայվերից մեկում «շակալ» ցույց տվեց. շա՞տ էին այդ տարածքում կենդանիները։
Հայաստանի իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների դեմ իրական և մտացածին պայքարը։ Դրա վերջին արտահայտությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած մտքերն էին, որոնք մեծ մասամբ վերաբերում էին նախկին իշխանություներին։
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան Boeing 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռներում կտեղակայի սարքավորանք, որն ազդանշան է տալիս խցիկում տվիչների կասկածելի կամ կեղծ ցոուցմունքների դեպքում, ինքնաթիռներ, որոնցից մեկն օրերս աղետի ենթարկվեց Եթովպիայում:
ԱՄՆ-ի նախագահը վստահ է, որ տեխնոլոգիական հսկաները, ամերիկյան հեռուստատեսային շոուներն ու լրատվամիջոցները քաղաքական հստակ պատվեր են կատարում:
Կառավարության տեղեկատվական բլոկի պատասխանատուն օրերս ժողով է հրավիրել իր մոտ՝ նախարարների համար հաշվետվողականության նոր սկզբունքներ սահմանելու նպատակով:
Թուրքիայում դպրոցի ուսուցիչի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձը վիրավորելու մեջ:
Նորանկախ Հայաստանի պատմության ամենահակասական և ամենամութ անցյալով պետական պաշտոնյաներից մեկը՝ Պաշտպանության նախկին փոխնախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի կառավարության անդամ Վահան Շիրխանյանը, ում անունը մշտապես կապված է եղել տարատեսակ կոռուպցիոն գործարքների ու հակաօրինական այլ գործունեության հետ, ով օր ծերության նաև հասցրեց աչքի ընկնել Նորք-Մարաշի զինված խմբի գործով, երևի թե իր անիմաստ գոյությունն իմաստավորելու ու օրվա իշխանություններին հաճոյանալու, ինչպես նաև, թերևս, իր մասին հիշեցնելու համար օրերս բաց նամակ հրապարակեց՝ ուղղված կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։