«Թուրքիայի հետ կապված խնդիրը մի քիչ բարդ է, հոգևորական դասի առումով, օրինակ՝ մտածում էի, որ ներկա կլինի Ամենայն Հայոց կաթողիկոսը, այնտեղ ներկա էր Երուսաղեմի պատրիարքը։ Ես տեսա, որ մեր կառավարությունը ծաղկեպսակ էր ուղարկել»։
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին:
Պարզվում է՝ այս երկու ազատումները խոր հետք են թողել նախկին փոխնախարարի մոտ: Աշխատակազմում ենթադրում են, որ համակարգում այդպես էլ չմարսված պաշտոնյան այսօր վրեժ է լուծում իրենցից՝ կառավարության ավելի բարձր օղակից տված հրահանգներով:
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Իրաքը վերստին դուրս բերել Իրանից էներգակիրների գնումը սահմանափակող պատժամիջոցների գործողությունից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացն ավարտել նախքան Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրությունները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ին պաշտոնական խնդրագիր է ուղարկել հանրակցությունից երկրի դուրս գալը մինչեւ հունիսի 30-ը հետաձգելու վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, որը միջազգային հետախուզման մեջ էր ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արեւելյան Եվրոպա եւ Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ:
«Ստեղծվում է նոր նախարարություն՝ էկոնոմիկայի նախարարություն: Կարծում եմ՝ մեծ տարբերություն կա»,- ասաց Գևորգյանը՝ վստահեցնելով, որ արդյունավետության կորուստ չի լինի:
Օսակայում մարտի 20-ին հանդիսավոր պայմաններում սկսվել է «քսանյակի» գագաթնաժողովի սկսվելու 100-օրյա հետհաշվարկը, որտեղ այդ համաժողովը կկայանա հունիսի 28 – 29-ը:
Պակիստանի ռազմականացված ուժերի առնվազն վեց ծառայող է զոհվել Բելուջստանի նահանգում հսկիչ անցակետի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսից թեկնածուի համաձայնեցմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներ:
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հռոմի քաղաքային իշխանության ընտրովի մարմնի՝ այսպես կոչված Կապիտոլիումի ասամբլեայի նախագահը ձերբակալվել է «Ռոմա» տեղական ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կառուցելիս կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստը:
«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում մոլեգնող հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 107-ի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը մտադիր է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել նրա խիստ արտահայտությունները հակաիսլամիստական հայացքների տեր նորզելանդացիների եւ ավստրալացիների հասցեին, որոնք Թուրքիայի ղեկավարն արել է մարտի 19-ին:
«Իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ ԱԳ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի բովանդակությանը, որն ակտիվ քննարկումների առիթ էր դարձել ԶԼՄ-ներում և համացանցում:
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաեւային:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Առանց ՀՀ-ի ՀԱՊԿ-ում որոշում չի կայացվելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առկա խնդրին և դրա հանգուցալուծման հնարավոր ժամկետներին:
«Հայաստանի և Արցախի դիրքորոշումներում հակասություն չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման հնարավոր ժամկետներին և օրակարգին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպան Չժան Սյաոյի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցերը:
ԵՄ-ի հիմնադրմանը մասնակցած առնվազն երկու երկիր՝ Ֆրանսիան եւ Իտալիան, պատրաստ են հանրակցության մարտի 21-22-ի գագաթնաժողովում արգելափակել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգումը, եթե երաշխիքներ չստանան, որ այդ հետաձգումը թույլ կտա ապահովել կազմակերպված դուրս գալը:
Իրանում առնվազն երկու մարդ էզոհվել, եւս ավելի քան 1,5 հազար հոգի՝ տուժել Նոր տարվան նվիրված հանդիսությունների ընթացքում:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնամուտից հետո հայտարարել է, որ երկրի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Նազարբաեւի կարծիքը գերակա նշանակություն է ունենալու երկրի համար ռազմավարական բնույթի որոշումներ ընդունելիս։
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Ցանցում հայտնվել է մարտի 19-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Iran Air ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի տեսանյութը։