Բաժիններ՝

1,5 հազար միգրանտներից բաղկացած քարավանը Մեքսիկայի հարավից մեկնել է ԱՄՆ-ի հետ սահման. El Nacional

Շուրջ 1,5 հազար հոգուց բաղկացած միգրանտների քարավանը մարտի 24-ին Մեքսիկայի հարավի Չյապասի նահանգի Տապաչուլա քաղաքից ուղեւորվել է դեպի երկրի հյուսիս՝ ԱՄՆ-ի հետ սահման: Ինչպես իր կայքում հայտնել է El Nacional թերթը, դրա կազմում են Հոնդուրասի, Սալվադորի, Նիկարագուայի, Գվատեմալայի, ինչպես նաեւ Կուբայի քաղաքացիներ։

Հրատարակությունը նշել է, որ միգրանտների խումբն առաջին անգամ է որպես քարավան կազմակերպվել Մեքսիկայի տարածքում: Օտարերկրացիները Չյապասում էին գտնվում 2019 թվականի սկզբից:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ տարեկան մի քանի հարյուր մարդ է փորձում ԱՄՆ հասնել Մեքսիկայի տարածքով: Ըստ որում նրանք հաճախ դառնում են հանցավոր խմբավորումների կամ մարդավաճառների զոհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս