Բաժիններ՝

Հատուկ դատախազ Մյուլլերը հավաստեց Մոսկվայի հետ Թրամփի նախահամաձայնության բացակայությունը

ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հավաստել է Մոսկվայի եւ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ նախահամաձայնության բացակայությունը, ըստ որում հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե Միացյալ Նահանգների ղեկավարն արգելքներ հարուցել է արդյոք արդարադատության համար:

Մինչդեռ արդադատության նախարարության ղեկավար Ուիլյամ Բարրը եւ նրա առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնն, ամփոփելով Մյուլլերի պատրաստած զեկույցի արդյունքները, եզրակացրել են, որ դրանում չեն բացահայտվել նախագահի կողմից այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հանցագործության հանցակազմ համարվել:

Համապատասխան եզրակացությունները մարտի 24-ին հրապարակել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները։

ԱՄՆ-ի նախագահն ինքը հայտարարել է, որ Մյուլլերի հետաքննությունը լիովին արդարացրել է իրեն եւ չի հայտնաբերել նախահամաձայնության կամ արդարադատությանը խոչընդոտելու ապացույցներ:

«Չկա՛ նախահամաձայնություն, չկա՛ն խոչընդոտներ արդարադատությանը, լիակատար ու վերջնական արդարացում»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրաների փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը տարածված համատեղ հայտարարության մեջ Բարրին կոչ են արել Մյուլլերի զեկույցը հրապարակել լրիվ ծավալով եւ կից փաստաթղթերի հետ: «Գլխավոր դատախազ Բարրի նամակը նույնքան հարցեր է բարձրացնում, որքանին որ այն պատասխանում է»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս