Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է հազարի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է հազարի: Այդ մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 927 դեպքի եւ 584 զոհվածի մասին:

«Համաճարակի սկսվելուց ի վեր վարակման դեպքերի թիվը հասել է 1009-ի, ներառյալ հաստատված 944 դեպքերը եւ 65 հնարավորները»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, 629 մարդ մահացել է, 321 հոգի բուժվել է եւ «240 կասկածելի դեպքերը հետաքննվում են»:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների:

Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի ներկայիս բռնկում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031