
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի

Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Յանչեն քաղաքի քաղաքագլուխ Ցաո Լուբաոն: Ավելի վաղ հաղորդվել Է 67 զոհվածների մասին:
«Ժամը 12:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով ժամը 08:00) Ցզյանսուի նահանգի քիմիական գործարանում պայթյունի հետեւանքով զոհվել Է 78 մարդ»,-ասել է պաշտոնյան:
Նշվում է, որ 13 տուժածներ օրհասական վիճակում են, եւս 66-ը՝ ծանր:
Յանչեն քաղաքային օկրուգի Սյանշույ գավառի «Չենցզյագան» քիմիական արդյունաբերական գոտու տարածքում «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունը տեղի է ունեցել մարտի 21-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: