Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահի ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող իրադարձություններին:
Կանադայի եւ Եվրոպայի երկրների ավիացիոն իշխանություններն ինքնուրույն, անկախ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից (FAA), կստուգեն Boeing 737 Max ինքնաթիռների անվտանգությունը եւ նոր ծրագրային ապահովումը, որի վրա աշախատում է արտադրողը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի վերանվանման դեմ չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, որը մարտի 21-ին տեղի է ունեցել մայրաքաղաքի աքիմատի (վարչակազմի) շենքի առջեւ:
«Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում։ Նրանք դարձել են արդեն մեր կենցաղը։ Իսկ դա նշանակում է, որ շատ լուրջ ջանքեր են պետք է լինելու՝ երկրում մթնոլորտը փոխելու համար։ Այդ ջանքերը պահանջվելու են բոլորից՝ իշխանություններից և պետության հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած կառույցից կամ անհատից։
Պետերբուրգի կենտրոնում Պետական Էրմիտաժը մարտի 21-ին փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով:
Կիեւը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի դեմ նրա արած արտահայտությունների եւ Ղրիմին պատճառված վնասի գնահատման աշխատանքային խումբ ստեղծելու որոշման պատճառով Ուկրաինայի կազմում թերակղզու գտնվելու ընթացքում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի պլանները «300-դոլարանոց փիառ» է որակել։
Քաբուլում առնվազն վեց մարդ է զոհվել Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, վիրավորների թիվը հասնում է 23-ի:
«Ես կուզենայի՝ պարզվեր Շիրխանյանի կապը նաև Նաիրի Հունանյանի հետ։ Շիրխանյանն իր ամբողջ կյանքում երազել է այդ երկրի տերը դառնալ, փառք Աստծո, չի հաջողվել։ Կա մի սահման, որից այն կողմ չպիտի անցնես»։
ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում մոլեգնող հեղեղումներից վնասը կգերազանցի 1,4 միլիարդ դոլարը, տարերքից վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զգալի վնաս է պատճառվել գյուղատնտեսությանը:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է երեք տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարել M1 Abrams տանկերի արդիականացման նպատակով:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վեց B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված էին Լուիզիանայի նահանգի ռազմակայանում, Եվրոպա են տեղափոխվել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ «գործողությունների թատերաբեմում ինտագրացման եւ օդային վարժանքների մասնակցության» համար:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը մարտի 20-ին արգելք է սահմանել երկրի տարածքում գրոհային եւ կիսաավտոմատ հրացանների շրջանառության եւ շահագործման վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Դաունինգ-սթրիթում ելույթ ունենալով մամուլի առջեւ, հայտարարել է, որ Brexit-ի ժամկետն ավելի շատ չի երկարացնելու, քան մինչեւ հունիսի 30-ը:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը՝ դեռևս պարզ չէ, հայտնի չէ նաև, թե ինչ է պատասխանելու Հայաստանը կամ, ի վերջո, պատասխանելո՞ւ է, թե՞ կրկին անարձագանք է թողնելու այն, ինչպես եղավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի առաջարկի դեպքում՝ գալ Հայաստան և հանդիպել հայկական կողմի հետ:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունների համար օրակարգային կարեւոր հարց է դարձել անցումային արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նախագծերի մշակումը, որի մասին դեռեւս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության եւ զարգացման տեսլականների վերաբերյալ:
Միլանի «Լա Սկալա» թատրոնը Ջամալ Խաշկոջիի սպանության կապակցությամբ որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորումից:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Google ընկերությանը, որը մտնում է Alphabet հոլդինգի մեջ, 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանել է գովազդային պարտավորագրերը կազմելիս մրցակցության կանոնները խախտելու համար։
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով մտադիր է եղել այդ երկրում ահաբեկչություն իրականացնել:
Միացյալ Նահանգները ծրագրում է Սիրիայում իր ռազմական ներկայությունը կրճատել մինչև 400 զինծառայողի:
Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։
«Մեր պարզագույն դիտարկումները ցույց են տալիս, որ վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում, այսօր հասարակությունը շատ ավելի քիչ է վստահում վարչապետին, հատկապես՝ նրա թիմակիցներին, քան՝ նախորդ տարվա մայիսին ու սեպտեմբերին, երբ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները»:
Իրանի զինված ուժերը Թուրքիայի բանակի հետ սահմանին գործողություններ չեն իրականացրել՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK):
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ղազախստանի հինգ քաղաքների կենտրոնական փողոցները կանվանվեն ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-26-ը Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Այս շաբաթվա հոդվածը Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքում առկա լուրջ վեճի մասին է, որը, բարեբախտաբար, առայժմ հանգուցալուծվել է: