
Նաթանյահուն կրճատում է ԱՄՆ այցի ծրագիրը Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծման պատճառով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է, որ կրճատում է մարտի 25-ին ԱՄՆ-ում սկսվող այցի ծրագիրը Գազայի հատվածից հրեական պետության կենտրոնական մասի հրթիռակոծման պատճառով։
«Անվտանգության ոլորտի իրադարձությունների լույսով ես որոշեցի կրճատել այցը Միացյալ Նահանգներ, մի քանի ժամից ես կհանդիպեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ անհապաղ կվերադառնամ Իսրայել: Տեղի է ունեցել հանցավոր հարձակում Իսրայել պետության վրա, եւ մենք կպատասխանենք ուժով»,- վարչապետի խոսքը մեջբերել է «Կան» պետական ռադիոն:
Ավելի վաղ «Մագեն Դավիթ ադոմ» բժշկական ծառայությունը հայտնել է, որ Գազայի հատվածից արձակված հրթիռի կողմից Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ մոշավում (գյուղական տիպի բնակավայր) բնակելի շենքի խոցման հետեւանքով մարտի 25-ին տարբեր աստիճանի ծանրության վերեքերով հոսպիտալացվել է յոթ իսրայելացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: