Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել խախտումների վերացման ընթացակարգ չսկսել Իտալիայի չափազանց մեծ պետական պարտքի պատճառով՝ Հռոմին առաջադրելով մակրոտնտեսական պայմանների հավաքանի իրադրության շտկման համար:
Չինաստանի իշխանությունները կրկին ԱՄՆ-ին առաջարկում են ավելացնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները՝ որպես բարի կամքի ժեստ՝ առեւտրական վեճերի կարգավորման շուրջը երկկողմ բանակցությունների վերսկսման ֆոնին:
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հուլիսի 3-ին տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած քաղաքական հանդիպումը:
Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հանրապետա-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության նիստի ժամանակ իր ելույթում խոսքն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով հանրաքվե կազմակերպել:
168.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե ո՞ւր կտանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների այս հեռակա «փոխհրաձգությունը», և ապագայում որքանո՞վ են հնարավոր ներկուսակցական պառակտումները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ:
Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գործադիրում մտածում են լուծումների մասին։
Ճապոնական 3 քաղաքների շուրջ 800 հազար բնակիչներ ստիպված են լքել իրենց բնակավայրերը սողանքների ու հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով:
Իտալացի պատգամավոր Դավիթ Մարիա Սասոլին ընտրվել է Եվրախորհրդարանի (ԵԽ) նոր նախագահ:
Դեռևս մեկ տարի առաջ էր խոսվում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ ֆրակցիոնիզմ լինելու է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝անդրադառնալով իշխանական կուսակցության անդամների միջև վերջին հրապարակային տարաձայնություններին:
Ըստ պաշտոնական լրահոսի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարեւորագույն տոներից մեկին՝ Սահմանադրության օրը, մեկնում է Վիետնամ, իսկ հետո՝ Սինգապուր։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի փաստական հանգամանքներին մանրամասն տեղյակ չէ, ուստի չի կարող որևէ կարծիք հայտնել։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։
Հայաստանը չի ուզում ռուսական գազի համար վճարել այնքան, որքան նրան առաջարկում է «Գազպրոմը», և արդեն սկսում է տուգանքներով ճնշել գազպրոմյան դուստր-ձեռնարկությունը Հայաստանում։
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
168.am-ի հարցին, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի,՝իշխանությունն ամեն ինչ անում է ՍԴ նոր դատավորների ընտրությունն իրականություն դարձնելու համար, այս փուլում նման բան հնարավո՞ր է, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ եթե իշխանությունը գնացել է Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ-ում տեղավորելու ճանապարհով, ապա կգնա նաև այդ ճանապարհով։
«Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել Դուշանբեի պայմանավորվածությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջ քաշած «Դուշանբե պլյուս» ձևաչափը։
Իրարամերժ կարծիքների առնչությամբ 168.am-ը մի քանի հարցեր ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը կայուն է:
«Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այդ սկզբունքին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով Ֆրանսիա-Ադրբեջան զենքի գործարքի մասին տեղեկությունները:
«Կներեք, ես չեմ կարող քաղաքական հարցերն այդ մակարդակում քննարկել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեղադրանքներին, որ ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության ձախողման «մեղքը» «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն է, նաև, մասնավորապես՝ Էդգար Առաքելյանի հայտարարությանը, որ «90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»:
Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ Արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։
Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցները պետք է համաձայնագրի պայմանները կատարեն այն չափով, որով դա անում է Թեհրանը:
աշվի առնելով, որ դատարանում հնարավորություն չէր տրվել պաշտպանական կողմին ընդհանրապես ելույթ ունենալ, ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ բանաձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախատեսած քաղաքական հետապնդման արգելքի դեպքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ դատարանը ձգձգում է գործը, սառեցնում՝ չունենալով իրավական հիմք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: