Թալիբանի զինյալները հուլիսի 1- ին հարձակում են կազմակերպել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կառավարական շենքերից մեկի վրա` սպանելով 3 և վիրավորելով ավելի քան 90 մարդու` ներառյալ երեխաների:
Մոսկվայում արդեն երկրորդ օրն է, տեղի է ունենում միջազգային համաժողով, որը կրում է «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը: Համաժողովին մասնակցում են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, ընդհանուր թվով՝ մոտ 600 մասնակից:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործախարարության ղեկավար Վան Ին։
Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել:
Անկարան կդիտրակի Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունն իրեն F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումներից Վաշինգտոնի մերժման դեպքում:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀԿ փոխխոսնակը Մոսկվայում մասնակցում է խորհրդարանական միջազգային համաժողովին։
Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում հուլիսի 2-ի առավոտյան ժամերին թուրքական ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել:
Երեկ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, եթե դասեր չքաղեն թավշյա հեղափոխությունից, ապա այն իրենց կողմից կդառնա թավշյա հեռացում։
Ասում են` չկա չարիք առանց բարիք: Ցավոք հակառակն էլ ա ճիշտ՝ չկա բարիք առանց չարիք:
«Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ինտենսիվ գործընթաց է սկսել, զինվորական «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակցություններում շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին անվտանգության խնդիրները լուծելու առումով ոստիկանությունը պետք է կարեւոր դերակատարություն ունենա:
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները հետաքննություն են սկսել այն պնդման առնչությամբ, թե ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իր թիկնապահներին տվել է հանձնարարություններ, որոնք դուրս են գալիս նրանց ուղղակի պարտականությունների շրջանակներից:
Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաեւ այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը:
«Տեւական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց եւ խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների:
Իշխանության թեւերը կտրող Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա նաեւ լեզուները «կտրել»։ Իսկ իշխանության ներսի «լեզուներն» արդեն շատ բաներից են բողոքում։
Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գխում է և այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղացնելու համար։
Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ եւ պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։
Ամերիկյան զորակազմը վերջնական հաշվով անհրաժեշտ է դուրս բերել Աֆղանստանից, սակայն երկրում պետք է պահպանվի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների մշտական ներկայությունը
Հունիսի 27-ին կայացավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուների միջև բանավեճի երկրորդ մասը։
«Տարածաշրջանային զարգացումները, մեր երկրների ներքին զարգացումներն ավելի պատասխանատու և ակտիվ երկկողմ աշխատանք են պահանջում մեր երկրների իշխանություններից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններում առկա արդի խնդիրներին։
Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտան՝ Ելիսեյան դաշտերը, վերստին հսկայական կինոթատրոնի կվերածվի բաց երկնքի տակ:
Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է ամուսնուն և իր հետ վերցրել երկու երեխային ու ավելի քան 31 մլն ֆունտ:
Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանի՝ Դասինի շինարարությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանդիպումների օրակարգը հստակեցնելու խնդիր ունեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանն ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին։
Վերջին շրջանում բավական հետաքրքիր և ինտրիգային զարգացումներ են տեղի ունենում «Քաղպայմանագիր» կուսակցության ներսում. մամուլի այն հրապարակումները, որ իշխանական բլոկում առկա են տարաբնույթ թևեր և հակադիր բևեռներ, աստիճանաբար միս ու արյուն են ստանում:
Հարստացված ուրանի պաշարները, որոնք ունի Իրանը, գերազանցել են 300 կիլոգրամը՝ այն առավելագույն ծավալը, որը թույլատրված է աշխարհի տերությունների հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Իրանը հուլիսի 7-ից հետո կշարունակի կրճատել իր պատավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Համատեղ համակարփակ պլանի գործողությունների (ՀՀՊԳ) շրջանակներում՝ չնայած INSTEX եվրոպական միջբանային մեխանիզմի գործարկմանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի (ՏՊՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը չի համակերպվում եղած աշխատավարձին, առաջարկել է նոր հաստիքացուցակ, որով գրեթե կրկնակի ավելացում է պահանջում հանձնաժողովի անդամների անբասիր աշխատանքի և իր մատուցած ծառայությունների համար: