Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

Չնայած գործող հրադադարին, Միացյալ Նահանգները և Իրանը կրկին հարվածներ են հասցրել Պարսից ծոցի տարածաշրջանում միմյանց դիրքերին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը որսացել է Իրանի կողմից ԱՄՆ-ի դաշնակից Պարսից ծոցի պետությունների՝ Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ արձակված վեց բալիստիկ հրթիռ, մինչդեռ մեկ այլ հրթիռ հասել է նշանակետին: Ավելի վաղ Հորմուզի նեղուցում ամերիկյան ուժերը հետ են մղել իրանական չորս մարտական ​​անօդաչու թռչող սարքեր, ինչից հետո հարվածել են իրանական Քեշմի կղզում և Գորուկ քաղաքում գտնվող ռադարային դիրքերին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հարձակվել է տարածաշրջանում թշնամու բազաների վրա՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների: Վաշինգտոնն իր հերթին իր գործողությունները բնութագրել է որպես ինքնապաշտպանություն։ Չեզոքացված անօդաչու թռչող սարքերը սպառնացել են Հորմուզի նեղուցում նավագնացությանը, իսկ Քեշմիի և Գորուկի վրա հարվածները կատարվել են հետագա հարձակումներից պաշտպանվելու համար:

ԱՄՆ զինված ուժերը հերքել են Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Մերձավոր Արևելքի շտաբին վնաս հասցնելու մասին պնդումները: Իրանը բազմիցս կրակ է բացել Քուվեյթի և Պարսից ծոցի այլ երկրների վրա, որտեղ ԱՄՆ-ն ռազմական բազաներ ունի Իրանի սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930