«Գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք». Քոչարյանի փաստաբանները գործի քննությունը ձգձգելու մեջ մեղադրում են դատարանին
ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ դատարանը ձգձգում է գործը, սառեցնում՝ չունենալով իրավական հիմք:
«Մեր կարծիքով՝ որոշումները կայացվել են դատավարական նորմերի կոպիտ խախտումներով, սակայն դրանց հրապարակումից հետո խախտումները դեռ չեն վերացվել, դատարանը շարունակում է իր կամակայան մեկնաբանություններով խոչընդոտել:
Հունիսի 25-ի հրապարակված դատական ակտով՝ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, և գործը պետք է վերսկսվի նույն դատարանում՝ ընդհատման պահից, սակայն խնդիրն այն է, որ Վերքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վեադարձնում Առաջին ատյանի դատարան, որպեսզի այդ գործընթացը սկսվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հովհանես Խուդոյանը:
«Պաշտպանական թիմին մեղադրում են նրանում, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն, այս դեպքում մենք գործ ունենք գործի ձգձգման հետ՝ արդեն դատարանի կողմից, որովհետև նշանակում է, որ դատարանի որոշումից հետո գործն անհապաղ պետք է վերսկսվի, շարունակվի բնականոն հունով, սակայն տարբեր պատճառաբանություններով, գործավարության վրա հղում կատարելով՝ մեզ համար անհասկանալի պատճառաբանություններով այդ գործն Առաջին ատյանի դատարան չի վերադարձվում: Փաստորեն, գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք»,-հավելեց նա:
Արամ Օրբելյանն էլ նշեց, որ երբ փորձում են կապ հաստատել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարնների հետ՝ ահսկանալու, թե ե՞րբ է գործը քննության նշանակվելու Առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարնից ասում են, որ սպասում են Վճռաբեկ բողողք բերլու ժամկետի ավարտին, որ գործի նյութերն ուղարկենք Առաջին ատյանի դատարան:
«Այսինքն, գործն անհարկի ձգձգվում է; հույս ունեմ՝ ԱԺ պատգամավորները, քաղաքական գործիչները, ովքեր մեզ մեղադրում են գործի ձգձման մեջ՝ իրենց գնահատականը կտան դատարանի կողմից գործն արհեստական ձգձգելու գործընթացին: Առաջին ատյանի դատարանը պետք է անդրադարձ կատարի և՛ կասեցման որոշմանը, և՛ խափանման միջոցին »,-նկատեց փաստաբան Արամ Օրբելյանը:
Փաստաբանները նշեցին, որ կարևոր է նաև Դատախազության դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Կարապետյան