Հայաստանը չի ուզում ռուսական գազի համար վճարել այնքան, որքան նրան առաջարկում է «Գազպրոմը», և արդեն սկսում է տուգանքներով ճնշել գազպրոմյան դուստր-ձեռնարկությունը Հայաստանում։
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
168.am-ի հարցին, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի,՝իշխանությունն ամեն ինչ անում է ՍԴ նոր դատավորների ընտրությունն իրականություն դարձնելու համար, այս փուլում նման բան հնարավո՞ր է, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ եթե իշխանությունը գնացել է Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ-ում տեղավորելու ճանապարհով, ապա կգնա նաև այդ ճանապարհով։
«Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել Դուշանբեի պայմանավորվածությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջ քաշած «Դուշանբե պլյուս» ձևաչափը։
Իրարամերժ կարծիքների առնչությամբ 168.am-ը մի քանի հարցեր ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը կայուն է:
«Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այդ սկզբունքին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով Ֆրանսիա-Ադրբեջան զենքի գործարքի մասին տեղեկությունները:
«Կներեք, ես չեմ կարող քաղաքական հարցերն այդ մակարդակում քննարկել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեղադրանքներին, որ ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության ձախողման «մեղքը» «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն է, նաև, մասնավորապես՝ Էդգար Առաքելյանի հայտարարությանը, որ «90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»:
Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ Արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։
Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցները պետք է համաձայնագրի պայմանները կատարեն այն չափով, որով դա անում է Թեհրանը:
աշվի առնելով, որ դատարանում հնարավորություն չէր տրվել պաշտպանական կողմին ընդհանրապես ելույթ ունենալ, ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ բանաձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախատեսած քաղաքական հետապնդման արգելքի դեպքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ դատարանը ձգձգում է գործը, սառեցնում՝ չունենալով իրավական հիմք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Վենեսուելայի իշխանություններն առաջիկա շաբաթներին կհայտարարեն ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությունների հասնելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողության ժամանակ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցին:
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից եւ Չեխիայից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ առաջարկել է կոչումներ շնորհել մի խումբ պաշտոնյաների:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կառույցներում առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չբացառեց, որ e-draft միասնական կայքում հրապարակված հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, հնարավոր է, հանդիսանա իր ղեկավարած կառույցի փակման առիթ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ երկկողմ բանակցությունների ժամանակ ԿԺԴՀ-ի իշխանությունները «լիովին սառեցնեն» իրենց զանգվածային ոչնչացման զենքի մշակման ծրագիրը, եւ պատրաստ է որոշակի զիջումների գնալու հանուն դրա:
Առնվազն 40 մարդ է զոհվել այն ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել է Լիբիայի մայրաքաղք Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:
«Չնայած «Իմ քայլում» պնդում են, թե իրենց պատգամավորները գործուղման և հանդիպումների էին, ու ԲԴԽ-ի իրենց առաջադրած թեկնածուն զուտ «տեխնիկական»` ձայների պակասի պատճառով չընտրվեց, «Իմ քայլի» մեր աղբյուրն այլ մանրամասներ հայտնեց այդ առնչությամբ. «Իրականում երկար բանակցությունների արդյունքում է դատավորի թեկնածու Աննա Մարգարյանը համաձայնել, անգամ նրա տուն են գնացել` համոզելու, որ առաջադրի թեկնածությունը։
Մուսոնային ուժեղ անձրևները պատերի փլուզման պատճառ են դառնում Հնդկաստանի արևմուտքում` սպանելով 27 անձանց:
Թուրքական ընկերությունները շատ վատ են պաշտպանված կիբեր հարձակուներից։ Այս մասին հայտնի է դարձել «Vmware»-ի և «Forbes Insight»-ի համագործակցությամբ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքներից:
Ուկրաինան պետք է անցկացնի խորը կառուցվածքային բարեփոխումներ երկրում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար:
Վրաստանում հանգաստացող ռուսաստանցիների թիվը 2019 թականին 1 միլիոնով կկրճատվի ՌԴ-ից թռիչքների՝ Ռուսաստանի իշխանությունների սահմանած ժամանակավոր արգելքի պատճառով, ինչը հանրապետության տնտեսությանը կհասցնի 2 միլիարդ լարիի (710 միլիոն դոլարի) չափով վնաս:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ղազախստանում Սարի Շագան մարզահրաձգարանում ՀՀՊ համակարգի նոր հրթիռի փորձարկման մասին։
ՕՊԷՔ+-ի երկրները Վիեննայում կայացած նիստում քվեարկել են նավթի հանույթի սահմանափակման գործարքը մասնակից երկրների համար նախկին բաժնեչափերով մինչեւ 2020 թվականի ապրիլ երկարաձգելու՝ ՕՊԷՔ-ի որոշմանը միանալու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը հանդիպումից: