«Այն ժամանակ էլ, այսօր էլ բոլոր այն նախագծերին, որոնք դեմ են եղել ավանդական արժեքներին՝ դեմ եմ, անկախ այն հանգամանքից՝ դրանք վավերացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի օրոք»:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ) հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են:
Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերին հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ջիբրալթարում իրանական նավթատար նավի կալանավորման պատճառով:
Հուլիսի 8-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդրական հանձնաժողովը կքննարկի կոնգրեսական Ջուդի Չուի նախագիծը, որը, ըստ էության, կրկնում է Վիեննայի պայմանավորվածությունները՝ արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դիտարկման սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվի ավելացում, առաջնագծից դիպուկահարների, ծանր ռազմատեխնիկայի և ժամանակակից սպառազինության հետքաշում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Դա այդ կոնցեպտի իրականացումն է: Բայց բոլորը կենտրոնացրել են այդ մարմնում, թե մի մասը թողել են դրսում, չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվող հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Վերջին օրերին բավականին լարված են Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, բայց ամենակարևոր հանգամանքներից մեկը վերջերս Միացյալ Նահանգների անօդաչու թռչող սարքի խոցումն էր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմանը՝ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Անցյալ օրն ավելի քան 1,7 հազար սիրիացի փախստական է վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքներից, ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխման հսկողության ռուսական կենտրոնի լրատվական տեղեկագրում:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ԱՄՆ անկախության տոնի առթիվ հուլիսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել ամերիկյան ժողովրդին՝ նշելով, որ մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացումը։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, և ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
168.am-ի հետ զրույցում «Ադեկվատ» ՀԿ անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը հիշեցրեց, որ 2019թ. ապրիլի 9-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր ապրիլ ամսվա վերջին օրերից մեկը՝ շաբաթ օրը, իսկ եթե ապրիլի 24-ի հետ է համընկնում, ուրեմն՝ ապրիլի 25-ին, նշել ՀՀ քաղաքացու օր։
ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը եւ ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հուլիսի 4-ին Փհենյանում կայացած երկկողմ անդիպմանը քննարկել են երկու պետությունների զինվորական գերատեսչությունների երկկողմ համագորակցության պլանի իրագործումը:
Հայաստանը մեծապես կարևորում է կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ՝ ժողովրդավարական գործընթացներում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։
Վեթինգը կիրառվում է հանուն ժողովրդավարության, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդավարական կառավարումը ձեռք ձեռքի ընթանում է մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ, ուստի, եթե ժողովրդավարական կառավարումն անջատում ենք այս երկու տարրերից, մենք կարող ենք կորցնել դատական համակարգի լեգիտիմությունը կամ այն վերածել դեսպոտիզմի:
Դատական համակարգի խնդիրներին, այս համակարգի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» համաժողովի ժամանակ անդրադարձավ Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել ինքնավարության տարածք Սերբիայից բոլոր պաշտոնատար անձանց մուտքի արգելքի մասին:
Հունիսի 2-ին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանական խումբը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեց՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Որպես հիմնավորում՝ պաշտպանական կողմը ներկայացրել էր Մանվել Գրիգորյանի վերջին բժշկական փաստաթղթերը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ կալանավորման ընթացքում նա դարձել է անդամալույծ։
ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ միասնական քննչական կոմիտե ստեղծելու առաջարկ ՀԱԿ-ն արել է դեռ 2012թ.-ին:
ՀԱՊԿ-ի շրջանակում առաջիկայում կանցկացվեն տարբեր զորավարժություններ:
Ես չեմ հիշում նախարարների խորհրդի որևէ նիստ, որ այդ հարցը քննարկված չլինի: Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ընդունել ենք մի քանի հայտարարություններ տարբեր մակարդակներով:
«ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ իր ելույթում բացարձակապես չի պատրաստվում անդրադառնալ Սահմանադրության դատարանի դատավոր և անդամ թեմաներին, քանի որ համարում է՝ խնդիրն արհեստածին է:
Հայտարարությունը ստորագրողները, հիշեցնելով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցը, արձանագրում են՝ զեկույցը հստակորեն արտացոլում է՝ LGBTI անձանց իրավիճակը ՀՀ-ում Եվրոպայի շրջանում ամենավատն է։
Սահմանադրության մեկնաբանման համար հիմնական նախադրյալը հենց այն է, որ պետք է ընկալենք, որ սա միասնական փաստաթուղթ է։ Եթե Սահմանադրության տեքստը լի է հակասություններով, ապա դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա և կորցնում է իր ամբողջ իմաստը
Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ եւ երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։
Սահմանադրության մեկնաբանությունը, որպես կանոն, ենթադրում է, որ պետության մեջ գոյություն չունի իրավական համակարգի, պետական կառույցի հետ կապված, իշխանության երեք թևերի միջև որևէ ճգնաժամ:
ՀՀ կառավարության առաջարկով հուլիսի 9-ին, ժամը 10:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի: