Բաժիններ՝

Տվերի մարզում ԱԹՍ–ի բեկորներն ընկել են ավտոմեքենայի վրա. վարորդը մահացել է

ՌԴ Տվերի մարզի Ռժևի շրջանում շարժվող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։

«Մեր մարզի օդային տարածքում անցած գիշերվա ընթացքում ոչնչացվել է թշնամու 5 անօդաչու թռչող սարք։ Ռժևի շրջանում ընթացող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մահացել է տղամարդ վարորդը», – գրել է նա «Մաքս» հարթակում։

Նշվում է, որ Նելիդովոյի շրջանում բեկորները մասամբ վնասել են փոստի շենքի և բնակելի երկհարկանի շենքի մի քանի պատուհաններ: Տուժածներ չկան։

Բացի այդ, Ժարկովսկու շրջանում ԱԹՍ-ի բեկորն ընկել է բնակելի շենքի մոտ գտնվող հարթակի վրա։ Բնակիչները չեն տուժել։ Տան վնասված պատուհանները կվերականգնվեն սեղմ ժամկետում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930