Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին

Երկրների միջև փոխգործակցությունը պետք է զարգանա «տանգո պետք է երկուսով պարել» սկզբունքով, ԱՄՆ-ը դեռևս դա չի ցանկանում։ Այնուամենայնիվ, Մոսկվան համբերատար է և փոխադարձությամբ կպատասխանի, երբ Վաշինգտոնը պատրաստ լինի հարաբերությունների իրական վերականգնմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Չինաստանի մեդիակորպորացիային տված հարցազրույցում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը նախկինի պես ամեն ինչ կապում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը հետևյալն է. «Սկզբում կարգավորում Ուկրաինայում, հետո միայն հարաբերությունների զարգացում տնտեսության, ներդրումների, մշակույթի և այլ ոլորտներում»։

«Մենք կարծում ենք, որ դա սխալ մոտեցում է։ Բայց տանգո պետք է երկուսով պարել։ Առայժմ ամերիկացիները դա չեն ցանկանում։ Ուստի մենք համբերատար ենք։ Մենք շտապելու տեղ չունենք։ Իսկ այն չափով, որքանով ամերիկացիները պատրաստ կլինեն հարաբերությունների իրական վերականգնմանը, մենք կպատասխանենք փոխադարձությամբ»,- նշել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930