Աֆրիկյան երեք երկրներ սկսել են դեպի Եվրոպա գազատարի շինարարությունը
Աֆրիկյան երկրները՝ Նիգերիան, Նիգերը և Ալժիրը, սկսել են 4128 կմ երկարությամբ գազատարի շինարարությունը, որով նախատեսվում է տարեկան մինչև 30 միլիարդ խորանարդ մետր բնական գազ մատակարարել Եվրոպա։
Ալժիրն արդեն իսկ սկսել է «Տրանսսահարյան գազատարի» (Trans-Saharan Gas Pipeline) իր հատվածի շինարարությունը, իսկ Նիգերում աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին, հայտնում է Business Insider պարբերականը։

