ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե անվտանգnւթյուն ավելացնի այդ երկրին. ՌԴ Անվտանգության խորհուրդ
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե անվտանգություն ավելացնի այդ երկրին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեկսեյ Շևցովը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։
«Ինձ համար դժվար է մեկնաբանել հայկական ղեկավարության գործողությունները։ Դա իրենց անձնական գործն է»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իշխանությունները որոշում կկայացնեն և դուրս կգան կազմակերպությունից, երբ անհրաժեշտ լինի։
«Բայց կցանկանայի ասել, որ ՀԱՊԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, և այս պահին այն անվտանգության երաշխավորն է եվրասիական տարածքում։ Ուստի հազիվ թե այդ կառույցից Հայաստանի դուրս գալը անվտանգություն ավելացնի հենց հանրապետությանը»,- եզրափակել է Շևցովը։

