Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ օրեր առաջ «Ադեկվադ» հ/կ ղեկավար Արթուր Դանիելյանին՝ որպես վկա, հրավիրել են հարցաքննության ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական բանաձև այս պահին չկա:
ԵԽԽՎ-ի օրակարգում՝ ո՛չ լիագումարի, ո՛չ հանձնաժողովների, նման հարց չի քննարկվել:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը սպասելի էր։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտնել է, որ Իտալիան չի ընդունում Եվրահանձնաժողովում (ԵՀ) ղեկավար պաշտոնների նշանակումների՝ առաջարկված փաթեթը, քանի որ թելադրված է «միակ թեկնածուի» սկզբունքով, որից որոշվել է հրաժարվել:
Ռուսաստանի Դումայում Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվել էր դեռևս նախորդ նիստի ժամանակ՝ ՀՀԿ-ի կողմից, և որևէ կողմնակի հարց չի քննարկվել:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հուլիսի 1-ին դադարեցրել է Միության հանգուցային պաշտոնների վերաբերյալ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը եւ այն հետաձգել է հուլիսի 2-ին:
«ԲՀԿ-ի միանշանակ քաղաքական որոշումն է եղել՝ կողմ քվեարկել Ռուսաստանի ձայնի վերականգնմանը: Վստահաբար կարող եմ պնդել, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է վրիպակ: Մերձեցման որևէ երեկոյի, ցերեկոյի չեմ մասնակցել»,- այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանականների ասուլիսի ժամանակ հայտարարեց պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի քվեարկությանը:
Սիրիայի հյուսիս – արեւմուտքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածներն «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին ոչ մի կերպ կապված չեն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 28-ին կայացած հանդիպման հետ:
«Մենք պիտի մի իրողություն ընդունենք, որ կան լուրջ տնտեսական հարաբերություններ Վրաստանի և իր հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, սակայն մենք չպիտի համեմատվենք»: Այս մասին նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ պատասխանելով 168. am-ի հարցին, թե մի քանի վերլուծաբանների նախանշած ադրբեջանաթուրքական դիրքերի ամրապնդումը Վրաստանում ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Կրեմլը պատրաստ է վրացի երգչուհի Նինո Կատամաձեին, որը որոշել է լիովին հրաժարվել Ռուսաստանում ելույթներից, պարզաբանել Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների սրման քաղաքական ասպեկտները:
Քաղաքացին է որոշում, հիմա էդ հեռացումը կլինի, չի լինի, թե ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա: Դուք հիմա փորձում եք ինչ-որ ինտրիգ գտնեք էդ ամենի մեջ, բայց ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ և ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ:
Լեհաստանի տարածքում ամերիկյան Մարտական պատրաստության կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի ընթացիկ տարվա III եռամսյակում:
«Գույքահարկի բարձրացման խնդրի մասին» իմ հրապարակումը հետաքրքիր մասնագիտական քննարկման առարկա դարձավ։ Հաշվի առնելով տեսակետների և մոտեցումների բազմազանությունը՝ մեկ անգամ ևս ավելի հակիրճ, բայց հստակ ձևակերպեմ իմ մտահոգությունները։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանից որևէ նորություն չկա, վերջին նորություններն ինչ հրապարակել են, ամեն ինչ դեռևս այդ փուլում է։
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորվում նման կտրուկ անկումը, վրացագետը պատասխանեց. «Պիտի հասկանանք, որ պետության տնտեսական ակտիվությունը կապված է նաև ներքին իրադարձությունների հետ. երևի թե երկու երկրներում այդ իրադարձություններն ինչ-որ ձևով կարող էին իրենց ազդեցությունը թողնել»:
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Աննա Մարգարյանի թեկնածությունը, որը ներկայումս ԳՐԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության կազմավորման 101-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։
Լսեք, ժողովուրդ, մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը: Ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին: Եվ էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն ա, որ արդար ընտրություններ են գնացել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել: Ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք մասնակցում են Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության կազմավորման 101-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում ՔՊ վարչության անդամ չընտրվելուց հետո անցած ողջ շաբաթ չէր եկել Ազգային ժողով, այսօր եկել է խորհրդարան:
Սակայն, ի զարմանս բազմահազար քաղաքացիների, ոչ միայն չի դադարեցվել նրա դեմ ապստամբած Սասնա Ծռեր խմբավորման անդամների նկատմամբ ռեժիմի հարուցած շինծու մեղադրանքը, այլև նույնիսկ չի փոփոխվել խմբավորման անդամներից Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը և նրանք դեռևս գտնվում են բանտում՝ մինչ օրս մնալով որպես ռազմագերիներ ու քաղբանտարկյալներ։
Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, որը հետախուզման մեջ էր գրեթե 16 տարի:
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում մայիսի 20-ին դատարանների մուտքերը փակելու՝ վարչապետի կոչին և դրան հետևած գործողությանը, և այսօր տեսնո՞ւմ է նման անհրաժեշտություն, պատասխանեց, թե դրանք քաղաքական հարցեր են, ուստի ինքն այն պաշտոնյան չէ, որ պատասխանի նման հարցերի։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ո′չ հաստատեց, ո′չ հերքեց շարջանառվող այն լուրը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հուլիսի 1-ի առավոտյան առնվազն 24 մարդ է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել է կիրճը:
ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության առաջարկով գումարված արտահերթ նիստի աշխատանքները:
Առնվազն 34 մարդ է զոհել եւ 68-ը տուժել հուլիսի 1-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: