ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը քննարկել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հուլիսի 3-ին տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած քաղաքական հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից, դաշնակցությունից մասնակցել են ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, «Ժառանգություն»-ից՝ կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, որպես համագործակցության եզրեր` ընտրվել են դատաիրավական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները:

Նշվել է, որ Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031