Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, որը հետախուզման մեջ էր գրեթե 16 տարի:
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում մայիսի 20-ին դատարանների մուտքերը փակելու՝ վարչապետի կոչին և դրան հետևած գործողությանը, և այսօր տեսնո՞ւմ է նման անհրաժեշտություն, պատասխանեց, թե դրանք քաղաքական հարցեր են, ուստի ինքն այն պաշտոնյան չէ, որ պատասխանի նման հարցերի։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ո′չ հաստատեց, ո′չ հերքեց շարջանառվող այն լուրը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հուլիսի 1-ի առավոտյան առնվազն 24 մարդ է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել է կիրճը:
ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության առաջարկով գումարված արտահերթ նիստի աշխատանքները:
Առնվազն 34 մարդ է զոհել եւ 68-ը տուժել հուլիսի 1-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ոստիկանությունը մեղարանք է առաջադրել 18-ամյա տղամարդուն, որն ապրիլի 14-ին հրաձգություն էր սարքել Մելբուռնի Love Machine գիշերային ակումբում:
Մոտ ապագայում նախատեսվում է 11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկումը:
Հուլիսի 1-ին հուժկու պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի նեքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասրաթ Ռահիմիին:
Եվրամիության արտահերթ գագաթնաժոովի աշխատանքը տակավին դադարեցված է, քանի որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կարողանում Միության երկրների ղեկավարներին երկկողմ բանակցություններում համոզել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնի թեկնածությունը:
Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռակոծելու մասին:
Թմրանյութերի վերաբերյալ ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային զեկույցի համաձայն՝ 2017թ․ աշխարհում 271 մլն մարդ օգտագործել է թմրանյութեր։ Այդ թիվը համախատասխանում է 15-64 տարեկանների ընդհանուր թվի 5 տոկոսին։
Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել է 1500-ը:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև վերջերս ծավալվող ինտրիգային հարաբերությունները, սահմանային լարվածությանը զուգընթաց՝ նոր երանգներ են ստանում:
Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում տղամարդը վերջին պահին բռնել է պատուհանից ընկած 3-ամյա երեխային:
Թուրքիան իր զինված ուժերի հեռահար ՀՕՊ համակարգերի կարիքները բավարարելու համար ռուսական S-400-ները գնելուն զուգահեռ աշխատում է իր սեփական համակարգերի արտադրության վրա:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային վերջին արդյունքներին և շփման գծում գրանցվող միտումներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին հրավիրել է հանդիպելու Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող գոտում:
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը, անդրադառնալով ՍԴ դատավորների հնարավոր ընտրությանը, նկատեց, եթե որոշեն, որ պետք է Սահմանադրական դատարանի համար նոր դատավորներ պետք է ընտրեն, ապա դա միանշանակ լինելու է Սահմանադրության և օրենքների խախտումով։Նրա դիտարկմամբ, եթե նման ընտրություն կայանա, ապա չկա այն զսպող կառույցը, որը կարող է թույլ չտալ գնալու Սահմանադրության խախտման։
«Ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»:
Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել վերսկսելու առևտրի վերաբերյալ բանակցությունները։
Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այժմ կառավարության հերթն է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, ընդ որում՝ կառավարությունն իրավունք ունի առաջադրել 3 թեկնածուներ, որի դեպքում ՍԴ-ում քվորում ապահովելու նվազագույն քանակը` 5 դատավոր, կլրանա և ՍԴ-ն կկարողանա գործել:
Մոսկվան ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ է Սիրիայի հարցով, ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների հակակարգում:
Հունիսի 21-ին Արարատ Միրզոյանը, իր հարցազրույցի ընթացքում Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարելով իրավաչափ, նշում է հետևյալը. «Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասեց, որ Սահմանադրական դատարանում երկու դատավոր կա, որոնցից մեկը կարծես թե Հանրապետությունից բացակայում է, հետևաբար պարտականությունները ինչ-որ մեկը պետք է կատարի
Նախքան կալանավորվելը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մի քանի կայքերի խմբագիրների հետ հանդիպման մասին տեղեկատվությունը հերքվում է։
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն՝ ընդգծելով, որ Քոչարյանը տնօրենների խորհրդի անդամ է արդեն 10 տարի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: