«Պարզվեց, որ դատարանը վարույթ է ընդունել իմ հայցը ընդդեմ քաղաքացի Փաշինյանի». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ Երևանի ընդհանուր իրավասություններ դատարանից նամակ ստացա: Ի տարբերություն դատարանից ստացվող մնացա նամակներից, այս մեկը տրամադրությունս բարձրացրեց: Պարզվեց, որ դատարանը վարույթ է ընդունել իմ հայցը ընդդեմ քաղաքացի Փաշինյանի:

Չգիտեմ քաղաքացի Փաշինյանը ոնց, բայց ես բավականին զբաղված եմ այդ թվում նաև իր պատվերով մեր դեմ հարուցվող գործերի շրջանակներում ես պատրաստ եմ արտադատական կարգով հարցը լուծել, եթե քաղաքացի Փաշինյանը համաձայնվի կատարել հայցում ներկայացված պահանջը և հրապարակավ ընթերցել հետևյալ տեքստը՝

«Տարիներ շարունակ ես՝ Նիկոլ Փաշինյանս, եղել եմ Հայաստանում հորինվող և տարածվող կեղծիքների ու զրպարտիչ նյութերի հիմնական հեղինակներից մեկը:

Այդ նյութերը ոչ միայն պառակտում էին մեր հասարակությունն ու կազմաքանդում պետության հիմքերը, այլ նաև իմ ուսերին քաղաքական բեռ էին բարդում: Օգտվելով Հանրապետությունում ստեղծված իրավիճակից և փորձելով իմ պատասխանատվության բեռը թեթևացնել՝ ես հանցավոր համաձայնության եկա ինձ ֆինանսավորող օտարերկրյա կառույցների հետ և իրենց օժանդակությամբ հանդիսացա Հայաստանում սահմանադրական կարգի տապալման առաջնորդ:

Ցավոք սրտի, իշխանության զավթմանը հետևեց պետության գահավիժումը ոչ միայն սահմանադրականության ոլորտում, այլ նաև տնտեսությունում, արտաքին հարաբերություններում, անվտանգության և մնացած բոլոր ոլորտներում: Փորձելով հերթական անգամ խուսափել պատասխանատվությունից՝ ես հրահանգեցի սահմանադրական կարգի տապալման օրը քողարկել ժողովրդական շարժման ներքո՝ այն քարոզելով իբր քաղաքացիական շարժման դրսևորում: Այս հրահանգի շրջանակներում խախտելով սահմանված կարգը՝ ես պարտադրեցի, որ Ազգային ժողովը լրացում կատարի «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սահմանի ևս մեկ տոնական օր, որը կկոչվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

Առերեսվելով իմ դեմ ներկայացված հայցադիմումի մեջ նշված փաստերի հետ և ի կատար ածելով դատարանի վճիռը՝ ես վերջապես ցանկանում եմ խոստովանել մեղքերս և քավության ճանապարհի մեկնարկը տալ ներողություն խնդրելով Արթուր Դանիելյանից իր արժանապատվությունը վիրավորելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր» սահմանելու համար այն օրը, որը պետք է նշվեր որպես մասսայական անգիտակցության և դրա հիմքում ընկած ստի ու կեղծիքի դատապարտման օր: Խոստանում եմ այսուհետ ջանք չխնայել իմ կողմից հասարակական պառակտումը մեղմելու և ատելության մթնոլորտը չեզոքացնելու ուղղությամբ: Կհրահանգեմ իմ աշխատակիցներին դադարել սոցցանցերում ֆեյքերով ատելություն սերմանելը, ինքս կդադարեմ ոտնձգությունները դատական համակարգի հանդեպ:»

Հ.Գ. Եթե քաղաքացի Փաշինյանը ընկրկի ու համառի, ստիպված կլինենք դատարանով պարտադրել…»:

Երեկ Երևանի ընդհանուր իրավասություններ դատարանից նամակ ստացա: Ի տարբերություն դատարանից ստացվող մնացա նամակներից, այս…

Gepostet von Artur Danielyan am Mittwoch, 3. Juli 2019

Տեսանյութեր

Լրահոս