Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսին Թրամփի հղած ուղերձը ռեկորդ է սահմանել Twitter-ում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Երկրի դրության մասին» Կոնգրեսին հղված ուղերձը Միացյալ Նահանգների նախագահի այդօրինակ ամենաքննարկվող ելույթն է դարձել Twitter սոցիալական ցանցի պատմության մեջ: Այդ մասին գրել է «Լոս Անջելես թայմս»-ը:

Սոցցանցի տվյալների համաձայն, Թրամփի ելույթի ժամանակ Twitter-ի օգտատերերն ուղարկել են շուրջ 4,5 մլն հաղորդագրություն՝ ուղերձին նվիրված հեշթեգներով: Անցյալ տարի պետության ղեկավարի՝ կոնգրեսականներին հղած համանման ուղերձի ժամանակ այդպիսի «թվիթները» 3 միլիոն էին:

Հաղորդագրությունը, որն առավել մեծ քանակությամբ «ռեթվիթներ» է հավաքել ելույթի ժամանակ, դարձել է ԱՄՆ-ի նախագահի հրապարակված այն «թվիթը», որում նա հղում էր արել ուղիղ եթերով ուղերձի հեռարձակմանը: Օգտատերերի կողմից ամենաքննարկված թեմաներն են դարձել միգրացիոն բարեփոխման մասին Թրամփի արած առաջարկությունները, նաեւ հիշատակվել են MS-13 քրեական խմբավորումը եւ ԱՄՆ-ի օրհներգը:

Ամենից հաճախ օգտատերերը քննարկել են հենց իրեն՝ Թրամփին ու նրա տիկնոջը՝ Մելանյային, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային, ԱՄՆ-ի ներկայացուցիչդների պալատի խոսնակ Պոլ Ռայանին, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության ներկայացուցիչ Նենսի Փելոզիին:

Սի Էն Բի Սի հեռուստաալիքի տվյալներով, նաեւ Թրամփի խոսքը ամենաերկարատեւներից մեկն Է դարձել պատմության մեջ եւ տեւել է 1 ժամ 20 րոպե: Նրանից ավելի երկար իր ուղերձն ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացրել է միայն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 1995 թվականին, երբ նրա ելույթը տեւել 1 ժամ 24 րոպե, իսկ 2000 թվականին նա խոսել է 1 ժամ 28 րոպե, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս