Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի ինը երկրների դատի է տալու օդի աղտոտման պատճառով

Եվրահանձնաժողովը Եվրամիության ինը երկրներից պահանջել է մինչեւ փետրվարի 5-ը միջոցներ ձեռնարկել օդի աղտոտման դեմ պայքարում։

Եթե Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան չձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք անհապաղ կհանգեցնեն օդում վնասակար նյութերի պարունակության նվազեցմանը մինչեւ թույլատրելի մակարդակ, Եվրահանձնաժողովը հայց կներկայացնի Եվրամիության դատարան, հայտարարել է բնապահպանության եւ ձկնորսության հարցերով ԵՄ-ի կոմիսար Կարմենու Վալան:

Նշված երկրների շրջակա միջավայրի նախարարների հետ ճգնաժամային հանդիպման ավարտից հետո եվրակոմիսարն անբավարար է համարել այն միջոցները, որոնք նրանք պլանավորում են ձեռնարկել օդի աղտոտման դեմ պայքարելու համար: Նա պարզաբանել է, որ այդ պլանները դեռ ստուգվելու են, հաղորդել է Deutsche Welle-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031