Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում է Շավարշ Կարապետյանը
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց 62 հոգուց բաղկացած նոր ցանկ:
Հրապարակված ցանկում ներառված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նա տասնյակ մարդկանց փրկել էր 1976 թվականին, երբ տրոլեյբուսն ընկել էր Երևանյան լիճը:
Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում ընդգրկվել են նաև Մարգարիտա Սիմոնյանը, Յանա Եգորյանը, Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը Ալեքսանդր Չուբարյանը, Կարեն Շահնազարովը և այլք: Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին: