Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Հարությունյանի հետ

ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է ՀՀ սահմանադրական դատարան եւ առանձնազրույց ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՍԴ մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031