Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասան և երաժիշտ Մարք Սալինգը

Ամերիկացի դերասան եւ երաժիշտ Մարք Սալինգին գտել են մահացած, ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Հունվարի 30-ին այս մասին հայտնել է TMZ ինտերնետ-պորտալը։

Իրավապահ մարմիններում պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ դերասանի մարմինը, որը 35 տարեկան էր, գտել են գետից ոչ հեռու՝ Կալիֆոռնիայի նահանգում նրա տան մերձակայքում: Ավելի վաղ Սալինգն իրեն մեղավոր էր ճանաչել մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ: Սպասվում էր, որ նրա նկատմամբ դատավճիռ կկայացնեն մարտին: Դերասանին կարող էր սպառնալ չորսից մինչեւ յոթ տարվա բանտարկություն:

Սալինգը կատարել Է գլխավոր դերերից մեկը «Երգչախումբ» (Glee, 2009-2015) հեռուստասերիալում եւ նկարահանվել է «Եգիպտացորենի զավակները 4. Բերքահավաք» (Children of the Corn: The Gathering, 1996) ֆիլմում: Սալինգը նաեւ ձայնագրել է երկու երաժշտական ալբոմներ 2008 եւ 2010 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս