Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկու ռազմանավեր մտել են Սև ծովի ջրատարածք

ՆԱՏՕ-ի SNMG-2 (Standing NATO Maritime Group) Երկրորդ մշտական ռազմածովային խմբավորման մեջ մտնող Մեծ Բրիտանիայի թագավորական ՌԾՈւ-ի 45 Duncan նախագծի հրթիռային էսկադրային ականակիրը եւ Gaziantep թուրքական ֆրեգատը հունվարի 30-ին մտել են Սեւ ծովի ջրատարածք:

Այդ մասին Twitter-ում հայտնել է ՆԱՏՕ-ի միավորված ռազմածովային հրամանատարությունը: Հաղորդագրությանը կից ներկայացված են Սեւ ծովի ջրատարածք մտած ռազմանավերի երկու լուսանկարներ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մշտական ռազմածովային խմբավորումը, որի մեջ, բացի բրիտանական ականակրից եւ թուրքական ֆրեգատից, մտնում է ռումինական Regele Ferdinand ֆրեգատը, հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 17-ը ծովի դիտարկման գործողություններ կիրականացնի Սեւ ծովի ազգային եւ միջազգային ջրերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031