
Բյուզանդական դրոշով հունական նավը մոտեցել է թուրքական ափերին

Հունական պարեկային նավը Էգեյան ծովում մոտեցել է Իզմիրի Քարաբուրուն թերակղզու սահմաններին։ Թուրքական «Haberler» լրատվակայքի բնութագրմամբ՝ բյուզանդական դրոշ կրող նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին։
Աղբյուրի համաձայն՝ «Machitis» անվամբ հունական նավը մոտեցել է զորավարժություն անցկացնող թուրքական նավերին՝ փորձելով խափանել նրանց ծրագիրը, սակայն անհաջողության է մատնվել։
Հիշեցնենք որ նախօրեին Հունաստանի պաշտպանության նախարարը մոտորանավակով մոտեցել էր Էգեյան ծովի Քարդաքի (հուն․՝ Իմիա) ժայռերին՝ փորձելով ծաղկեպսակ դնել այդտեղ։ Բայց թուրքական ռազմածովային ուժերի ճնշման տակ հունական նավակը հարկադրված հեռացել էր։