Բաժիններ՝

Բելգիայի վարչապետը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն

Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ երկիր, բայց նրա հետ հարկավոր է զարգացնել ռազմավարական գործընկերություն: Այս կարծիքը հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։

«Թուրքիան չպետք է դառնա ԵՄ-ի երկիր, բայց նրա հետ հարկավոր է զարգացնել ռազմավարական գործընկերություն»,-ասել է Բելգիայի վարչապետը՝ «Եվրամիության ապագան» դասախոսությամբ հանդես գալով Մոսկվայի բուհերից մեկում: Նա նաեւ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բնութագրել է որպես բարդ հարաբերություններ:

Միշելն այցով գտնվում Է Ռուսաստանում, հունվարի 31-ին պլանավորված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հունվարի 30-ին Բելգիայի վարչապետը բանակցություններ է վարել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս