Բաժիններ՝

Մեյի Չինաստան այցի ընթացքում առևտրատնտեսական համաձայնագրերի փաթեթ է ստորագրվել

Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի մի քանի գերատեսչությունների եւ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 31-ին ստորագրել են համաձայնագրերի փաթեթ առեւտրի, տնտեսության եւ ներդրումների բնագավառում, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար ոլորտում:

Համաձայնությունների կնքման արարողությունը կայացել է Պեկինի Ժողովրդական ժողովների տանը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայությամբ։

Թերեզա Մեյը հունվարի 31-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Պեկին: Այդ ուղեւորության գլխավոր խնդիրը գործընկերային ռազմավարական հարաբերությունների հաստատումն է տնտեսության ոլորտում, Չինաստանի հետ առեւտրական շփումների ամրապնդումը, պայմանների ստեղծումը Չինաստանի շուկա բրիտանական ընկերությունների դուրս գալու համար: Մեյի հետ մեկտեղ ժամանել է Մեծ Բրիտանիայի ձեռնարկիչների պատվիրակություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031