Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Լիլիթ Մելիքսեթյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Պուշկինի մեդալով է պարգևատրվել Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը: