
ԲՀԿ-ին պաշտոն են տալու․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ապրիլին սպասվող վերադասավորումներին ուշի ուշով հետեւում են ոչ միայն իշխանական ուժերը, այլեւ իշխանությունից «փայ պոկելու» ախորժակ ունեցող ընդդիմադիրները: «Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին ոմանք խիստ շահագրգիռ են իշխանության հետ կոալիցիա կազմելու հեռանկարով:
Բաղրամյան 26-ում ԲՀԿ-ի «իշխանականացման» հավանականությունը դիտարկվել է, սակայն անմիջապես հետ են կանգնել այդ մտքից, քանի որ, նախ եւ առաջ, խորհրդարանի վերաձեւավորման խնդիր է առաջանում, ինչն այս պահին հարկավոր չէ ՀՀԿ-ին: Որպեսզի եւ՛ «գառները ողջ լինեն», եւ՛ «գայլերը կուշտ», իմա՝ եւ՛ ծառուկյանականներին գոհացնեն, եւ՛ խորհրդարանում ՀՀԿ-ն ունենա բավարար քանակի ընդդիմություն, այլ տարբերակ են մտածել:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։