Բաժիններ՝

Կեմերովոյում հրդեհի զոհերի հարազատները տվյալներ են հավաքել 85 անհայտ կորածների մասին

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի զոհերի հարազատների կողմից ստեղծված շտաբում հայտնել են, որ մինչ այժմ իրենք տեղեկատվություն են ստացել 85 անձանց վերաբերյալ, որոնք, ենթադրաբար, անհայտ կորել են։

«Տվյալներն ստացվել են անձամբ, փոստով եւ SMS-հաղորդագրություններով: Ազգանունները չեն կրկնվում: Անհայտ կորածների 70 տոկոսը երեխաներ են, որոնց միջին տարիքը 10-13 է»,-ասել է «Ինտերֆաքս»-ի զրուցակիցը եւ հավելել, որ տվյալները պլանավորվում է փոխանցել ոստիկանությանը:

Մարտի 27-ին ավելի վաղ նախաձեռնող խմբի անդամ Ռասիմ Յարոլիեւը, խումբ, որը հրդեհի հետեւանքով անհայտ կորածների այլընտրական ցուցակ է կազմում հրապարակում, գործակալությանը հայտնել էր, որ իրեն տեղեկատվություն են տրամադրել 78 կորածների վերաբերյալ, որոնցից շուրջ 70-ըե երեխաներ են:

Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, 60-ից ավելի տուժածներ դիմել են բուժօգնության, նրանցից 15-ը գտնվում է ստացիոնարում: Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031