
Պուչդեմոնին կալանավորելու դեմ բողոքի մասնակիցները ճանապարհներ են արգելափակել Կատալոնիայում

«Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» (CDR) կազմակերպության ակտիվիստները Կատալոնիայում արգելափակել են երթեւեկությունը ավտոմոբիլային երկու ճանապարհներին՝ բողոքելով կատալոնցի մի խումբ քաղաքական գործիչների, մասնավորապես, Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, կալանավորման դեմ: Այդ մասին հայտնել է El Mundo թերթը:
Մասնավորապես, բողոքի մասնակիցները Ֆիգերաս քաղաքի շրջանում արգելափակել են AP-7 խճուղին, որը մոտենում է Ֆրանսիայի հետ սահմանին, ինչպես նաեւ N-340 խճուղին Ալկանար մունիցիպալիտետի շրջանում, ինչը կարող է ազդել Վալենսիա քաղաքի ուղղությամբ երթեւեկության վրա:
Թերթը գրում է, որ ակցիային մասնակցում են տասնյակ մարդիկ:
Մարտի 26-ին Գերմանիայի դատարանը կալանքի տակ է վերցրել Պուչդեմոնին, որը գերմանական ոստիկանության կողմից մարտի 25-ին ձերբակալվել է Դանիայի հետ սահմանին: Սպասվում է, որ Պուչդեմոնը կալանքի տակ կգտնվի այնքան ժամանակ, քանի դեռ Գերմանիան կուսումնասիր նրա ձերբակալման եվրոպական օրդերը, որը տրվել է իսպանական դատարանի կողմից: ԶԼՄ-ները նշում են, որ իսպանական կողմի պահանջագրի հետ կապված գործողությունները կարող են տեւել մինչեւ 60 օր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: