
Կեմերովոյում հրդեհից զոհվածների թվում 41 երեխա կա

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել է 41 երեխա: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, վկայում են զոհվածների ցուցակները, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում։
Ընդամենը ցուցակներում 64 զոհվածների ազգանուններն են, որոնցից 41-ն անչափահասներ են:
Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, որոնք այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: