Բաժիններ՝

Ճապոնիան 1954 թվականից ի վեր առաջին անգամ բարեփոխել է ինքնապաշտպանության ցամաքային ուժերը

1954 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում անցկացրել են ինքնապաշտպանության ցամաքային ուժերի բարեփոխում՝ դրանց տարածաշրջանային հինգ կազմավորումները միավորելով ընդհանուր հրամանատարության ներքո: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը: Ընդհանուր հրամանատարությունը ենթարկվելու է անմիջականորեն երկրի պաշտպանության նախարարին:

Ավելի վաղ ցամաքային զորքերում գոյություն ուներ հինգ տարածաշրջանային ստորաբաժանում՝ առանց ընդհանուր կառավարող կառույցի: Հրամանատարության բարեփոխումը կոչված է միասնական ձեւ տալ զորքերի կառավարմանը: Բացի այդ, պաշտոնական կարգավիճակ է ստացել նաեւ արագ ծավալման ստորաբաժանումը, որը հանդերձված է այնպիսի տեխնիկայով, որը կարող է տեղաշարժվել ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում:

Ճապոնիայում այն պաշտոնապես անվանում են երկկենցաղ-ստորաբաժանում: Այն կոչված է ամրապնդել հարավարեւմտյան հեռավոր կղզիների պաշտպանությունն այն տարածաշրջանում, որտեղ աճում է Չինաստանի ակտիվությունը: Ստորաբաժանումն անմիջականորեն ենթարկվելու է ինքնապաշտպանության ցամաքային ուժերի՝ մարտի 27-ին ստեղծված ընդհանուր հրամանատարությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս