Բաժիններ՝

Զինյալների գերությունից ազատվել են 26 սիրիացի զինվորականներ ու քաղաքացիական անձինք

«Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման զինյալների գերությունից մարտի 26-ին ազատվել են 26 սիրիացի զինվորականներ ու քաղաքացիական անձինք: Դա, ինչպես մարտի 27-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, տեղի է ունեցել Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պայմանավորվածությունների շնորհիվ:

Նախարարության հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ նախօրյակին Արեւելյան Ղութայի Արբիլ բնակավայրից դուրս են բերվել գրեթե 6,8 հազար զինյալներ ու նրանց ընտանիքների անդամներ, իսկ ընդամենը երեք օրվա ընթացքում այդ բնակավայրից տեղափոխվել են 13,19 հազար զինյալներ ու նրանց հարազատները:

«Մարտի 26-ին շարունակվել է Արեւելյան Ղութայի Արբիլ բնակավայրից «Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման զինյալների դուրսբերումը: Կազմակերպված հումանիտար միջանցքով մարտի 26-ին դուրս են բերվել 6749 զինյալներ ու նրանց ընտանիքների անդամներ, որոնց 110 ավտոբուսներով տեղափոխել են Իդլիբի նահանգ»,- նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս