Բաժիններ՝

Սլովակիայի խորհրդարանը վստահություն հայտնեց հանրապետության նոր կառավարությանը

Սոցիալ-դեմոկրատ վարչապետ Պետեր Պելեգրինիի կառավարությունը մատի 26-ին ստացել է Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) պաշտպանությունը: Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի նիստի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Teraz.sk ցանցային հեռուստաալիքը։

Մարտի 22-ին նախագահ Անդրեյ Կիսկայի կողմից նշանակված Պելեգրինիի կաբինետին վստահություն են հայտնել 150-տեղանոց Ազգային խորհրդի՝ դահլիճում ներկա 144 պատգամավորներից 81-ը:

Պելեգրինիի կառավարությունը փոխարինել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կաբինետին, որն ավելի քան մեկ շաբաթ առաջ հրաժարական էր տվել հասարակական-քաղաքական ճգնաժամի պատճառով, որը հանրապետությունում սկսվել էր Բրատիսլավայի Aktuality.sk ցանցային հրատարակության թղթակից Յան Կուցիակի սպանությունից հետո:

Լրագրողը, որն սպանվել է փետրվարի 25-ին, կոռուպցիայի փաստեր էր բացահայտել հանրապետության իշխանական կառույցներում: Նրա նյութերից մեկում հիշատակվել են, մասնավորապես, Ֆիցոյի երկու օգնականների անունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս