Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Կանադայի ղեկավարները քննարկել են «ռուս հետախույզների» արտաքսման հարցը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մարտի 26-ին քննարկել են ռուս դիվանագետների արտաքսման հարցը «Սկրիպալի գոծի» առնչությամբ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոսեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ հավաստելու երկու երկրների համերաշխությունը Միացյալ Թագավորության (Մեծ Բրիտանիայի – խմբ.) հետ եւ քննարկելու ռուս հետախույզների արտաքսումն ի պատասխան Ռուսաստանի կողմից Միացյալ Թագավորության տարածքում ռազմական դասի քիամիական զենքի օգտագործման»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ավելի վաղ Եվրամիության 16 երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան եւ մի շարք այլ երկրներ որոշում են ընդունել ռուս դիվանագետների արտաքսման մասին Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Մասնավորապես, ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ արտաքսում են 48 ռուս դիվանագետների եւ ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցչության 12 աշխատակիցների, ինչպես նաեւ փակում են Սիեթլում ՌԴ-ի հյուպատոսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։