Եվրահանձնաժողովի ղեկավարը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության երաշխավորի դերում
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների շարունակման երաշխավոր: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարությունը հնչել է Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, գագաթնաժողով, որը մարտի 26-ին տեղի է ունեցել Վառնայում։
«Ինձ համար դժվար է խոսել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ներկա վիճակի մասին, բայց մենք պաշտպանում ենք երկխոսությունը շարունակելու Թուրքիայի ջանքերը: Առայժմ կարող ենք միայն խոստանալ, որ ինչ-որ մի պահի այդ անդամակցումը տեղի կունենա: Դեմագոգիա եմ համարում բանակցությունների դադարեցման շուրջ տեղի ունեցող խոսակցությունները: Ես այն բանի երաշխավորն եմ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունները շարունակվելու են»,- ընդգծել է Յունկերը:
Երկոխոսության ակտիվացման համար Եվրահանձնաժողովի ղեավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Կիպրոսի եւ Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու ջանքեր գործադրել, քանի որ դա ամբողջ հանրակցության հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտ պայմանն է:
«Թուրքիա-Եվրամիություն հանդիպումը հարկավոր էր, այն անցավ անկերծ ու բաց մթնոլորտում: Դրա արդյունքների կապակցությամբ չպետք է լինեն ոչ հստակ ուղերձներ, ուստի ցանկանում եմ ընդծել, որ ԵՄ-ն եւ Թուրքիան պետք է միասին առաջ շարժվեն»,- հայտարարել է Յունկերը: