
Քարտերն աղետ է համարել Բոլտոնին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական նշանակելը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Ջոն Բոլտոնին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր օգնական նշանակելն աղետ է համարում երկրի համար: Այս կարծիքը նա հայտնել է մարտի 26-ին USA Today թերթում հրապարակված հարացազրույցում։
Քարտերը, մասնավորապես, Բոլտոնին որակել է «ռազմաշունչ անձնավորություն», որը պաշտպանում է աղետալի ռազմավարություններ: «Հնարավոր է՝ ամենամեծ սխալներից մեկը, որոնք (ԱՄՆ-ի) նախանգահ (Դոնալդ) Թրամփը կատարել է իշխանության ղեկին գտնվելու ընթացքում, Բոլտոնի նշանակումն է, որն արդեն երկար ժամանակ հանդես է գալիս Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի եւ նույնիսկ Իրանի վրա հարձակման օգտին: Նա այն հանգուցային մարդկանցից մեկն էր, որոնք ազդել են Իրաք ներխուժելու որոշման վրա»,- ասել է Քարտերը՝ Թրամփի որոշումը համարելով «աղետ երկրի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: