
«Նույնիսկ մի կասկածեք՝ բոլոր մեղավորները կպատժվեն». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մատի 27-ին Կեմերովոյում չպլանավորված հանդիպում է անցկացրել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ եւ նրանց խոստացել, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի բոլոր մեղավորները պատիժ կկրեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հավաքված քաղաքացիներին, որոնց թվում կային հրդեհից զոհվածների եւ տուժածների հարազատներ, նախագահը հայտնել է, որ ողբերգության հետաքննությունը կկատարվի հանգամանորեն, չնայելով պաշտոններին եւ կոչումներին:
«Այժմ այստեղ աշխատում է հարյուր մարդուց բաղկացած քննչական խումբը: Դրա աշխատանքը գլխավորում է Քննչական կոմիտեի ղեկավարը: Նույնիսկ մի կասկածեք՝ բոլոր մեղավորները կպատժվեն»,- ասել է Պուտինը: ՌԴ-ի նախագահը մարտի 27-ին Կեմերովոյի շտապ բժշկական օգության մարզային հիվանդանոցում այցելել է «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում հրդեհից տուժածներին: