Բաժիններ՝

Գենետիկական փորձաքննություն կպահանջվի Կեմերովոյի հրդեհի 37 զոհերի ճանաչման համար

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների մարմինների գենետիկական փորձաքննությունը կտեւի մինչեւ երկու շաբաթ: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

«Մենք ունենք 37 մարդու մարմին, որոնց գենետիկական փորձաքննություն պետք է կատարել: Դա կտեւի մինչեւ երկու շաբաթ»,- ասել է Բաստրիկինը հրդեհի հետեւանքների վերացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում, որը Կեմերովոյում անցկացրել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ՝ Կեմերովոյի առեւտրական կենտրոնի հրդեհից հետո ճանաչվել են 64 զոհվածներից 25-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ-ի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«25 ճանաչված մարմիններից 13-ը երեխաներ են: Տարբեր հասակի՝ չորսից մինչեւ 12 – 13 տարեկան»,- ասել է Սկվորցովան: Փրկարարները հայտնում են, որ պլանավորում են մարտի 27-ին ավարտել այրված շենքի մաքրումը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս