Ֆիլիպինցի կինը հայտնի է դարձել նրանով, որ չորս տարի գաղտնի լուսանկարում էր ամուսնուն ու դստերը
MrsIronbad նիկի ներքո ներկայացած ֆիլիպինուհին Reddit-ում հրապարակել է ամուսնու եւ դստեր լուսանկարների կոլաժը, որոնց նա աննկատ լուսանկարել է մի քանի տարի շարունակ։ Բոլոր լուսանկարներն արված են թիկունքից: Դրանցում երեւում է, թե ինչպես է հայրը մշտապես բռնում փոքրիկ աղջկա ձեռքը:
Յուրօրինակ ֆոտոնախագիծն սկսվել է 2014 թվականին եւ շարունակվում է մինչ այժմ: Կինը պատմել է որ պլանավորում է նկարահանումը շարունակել մինչեւ աղջկա 18 տարին լրանալը եւ նույնիսկ մինչեւ նրա ամուսնանալը: Դրանից հետո մայրը մտադիր էլուսանկարներից տեսահոլովակ պատրաստել ու նվիրել դստերը: Ընդ որում՝ կինը չի անհանգստանում, որ ամուսինը երեւիցե կիմանա լուսանկարների շարքի մասին, որտեղ գլխավոր դերում նա է:
«Իմ ամուսինը Reddit-ում չկա, նա ընդհանրապես օգտահաշիվներ չունի սոցցանցերում, ուստի ես վստահ եմ, որ իմ գաղտնիքին առաջվա պես վտանգ չի սպառնում»,-հայտարարել էֆիլիպինուհին: MrsIronbad-ի պոստն ավելի քան 70 հազար լայք է ստացել հիացած օգտատերերից: «Ինչ-որ ժամանակ նրանք կսիրահարվեն այդ լուսանկարներին»,-գրել է մեկնաբաններից մեկը: