Արմեն Սարգսյանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու. պետական մի շարք պրոտոկոլներ դուրս կմնան ցանկից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը: Ընդունում, տեղավորում են արտերկրից ժամանող հյուրերին, զբաղվում կազմակերպչական աշխատանքներով, որոշում նստելու տեղերը: Արմեն Սարգսյանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու, հիմնականում՝ սփյուռքահայ երիտասարդներ:

«Նախագահը ոչ մի երկրի նախագահի, արտաքին գործերի նախարարի չի հրավիրել, ինքը ցանկացել է, որ ինաուգուրացիային ներկա լինեն արտերկրում ապրող հայեր, երիտասարդներ, քանի որ միշտ ասում է, որ ես արտասահմանցիների նախագահը չեմ, այլ՝ հայերի»,- ասաց մեր աղբյուրը:

Ի դեպ, Մարզահամերգային համալիրում 1200 հոգի է տեղավորվում, եւ եթե Արմեն Սարգսյանը 500 անձնական հյուր ունի, ապա պետական մի շարք պրոտոկոլներ դուրս կմնան ցանկից:

Նշենք, որ պետությունների ղեկավարներ չեն եղել նաեւ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիաների ժամանակ։ Ներկա կլինեն Ա․ Սարգսյանի մտերիմները` Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Ռուբեն Վարդանյանը: Սպասում են նաեւ նախագահի տիկնոջը՝ Նունեին, եւ որդիներին՝ Հայկին ու Վարդանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս